Posted in Artակարգ Անգլերեն

Սովորում ենք Անգլերեն ՝ երգերի միջոցով

Կրթահամալիրի 4-րդ դասարանի սովորողները ՝Learn English through songs-Սովորում ենք լեզուն երգերի միջոցով նախագծի շրջանակում, շարունակում են ուսումնասիրել Դիսնեյի սիրված մուլտերի երգերը: Նրանք մեծագույն հաճույքով թարգմանում են հայտնի մուլտերի երգերը և երգում: Բազմաթիվ երգերից ՝ այս անգամ նրանք ընտրել էին « A Whole New World երգը » Ալադին մուլտֆիլմից:

Posted in Artակարգ Անգլերեն

I like pizza:)

Արևմտյան դպրոց-պարտեզի 2-րդ դասարանի սովորողները խաղերի, թեմատիկ տեսանյութերի, երկխոսությունների միջոցով ուսումնասիրեցին Food թեման:Այժմ նրանք վստահորեն կարողանում են խոսել իրենց սիրած ուտելիքների մասին և նույնիսկ պատրաստել այն :

Posted in Artակարգ Անգլերեն

Puppet show <<Little Red Riding Hood>>

Թատրոնի միջոցով ուսուցանումը լավ արձագանք է գտնում կրտսեր սովորողների շրջանում և նրանք մեծ ոգևորությամբ մասնակցում են այս նախագծին:

Այս անգամ կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզի 3-րդ դասարանցիները Puppet show նախագծի շրջանակում բեմադրեցին և խաղացին «The Red Riding Hood» հեքիաթը:Ըստ նախագծի ՝նրանք նախ կարդացին, թարգմանեցին, վերլուծեցին սիրված հեքիաթը ,ապա բաժանվեցին խմբերի և բեմադրեցին այն:

Posted in Artակարգ Անգլերեն

Happy Easter

Կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզի 2-րդ դասարանի սովորողները  Happy Easter նախագծի շրջանակում սովորեցին նոր բառեր և արտահայտություններ, խաղացին զատկական խաղեր և պարզապես ուրախ և հետաքրքիր օր վայելեցին :

 

Posted in Artակարգ Անգլերեն

<<Feelings>>

 «Օտար լեզուներ» ուսումնական բնագավառի հեղինակային բազմալեզու առարկայական ծրագրերի ներկայացման շրջանակում ՝ Մարտի 14-ին Արևմտյան դպրոց-պարտեզի 2.1 դասարանը ներկայացավ «Զգացումներ» նախագծով:

Խաղերի, երգերի, երկխոսությունների միջոցով ՝սովորողները ցուցադրեցին իրենց գիտելիքները թեմայի վերավերյալ, ապա նկարեցին իրենց զգացմունքները արտահայտող հետաքրքիր նկարներ:

The 14th of March, was the first day of the open gathering of the educational field of foreign languages. The second form students of Western school-garden of Mkhitar Sebastatsi educational complex presented the project <<Feelings>>

Posted in Artակարգ Անգլերեն

What time is it?

Սեբաստացի կրթահամալիրի 3-րդ դասարանի սովորողները ուսումնասիրեցին What time is it? թեման: Տեսանյութերի, PPP սահիկների միջոցով նրանք ուսումնասիրեցին թեմային առանչվող նյութերը, ապա պատրաստեցին դեկորատիվ ժամացույցներ :Խաղային մեթոդի միջոցով նրանք արագ յուրարեցին անգլերենով ժամը ասելու հմտությունը:

Posted in Artակարգ Անգլերեն

It is a springtime

Փոքրիկ սեբաստացիները սիրով և մեծագույն ոգևորությամբ ուսումնասիրեցին Spring թեման: Երգերի, բանաստեղծությունների , երկխոսությունների և խաղերի միջոցով նրանք սովորեցին գարունը նկարագրող պարզ բառեր և արտահայտություններ և իրենց ջերմ ժպիտներով կյանքը լցրեցին նոր գույներով

Posted in Artակարգ Անգլերեն

Բացիկների կղզի

Ձոն ստուգատեսը հրաշալի հնարավորություն է տալիս ՝ ստեղծարար հմտությունները կատարելագործելու, գեղարվեստական ճաշակը զարգացնելու համար:Սակայն Արևմտյան դպրոց-պարտեզի 3-րդ դասարանի սովորողները առիթը բաց չթողեցին Ձոն ստուգատեսի շրջանակներում առանչվելու թվային շտեմարանի հետ և զարգացնել ՏՀՏ հմտությունները :Փոքրիկները ուսումնասիրեցին www.greetingsisland.com թվային ռեսուրսը և սովորեցին էլեկտրոնային բացիկներ պատրաստել իրենց սիրելի մայրիկների , տատիկների և ուսուցիչների համար: Արդյունքները ներկայացնում ենք ստերև:

Հովսեփ Պետրոսյան Մերի Հովհաննիսյան Արփի Եսայան Ղարիբյան Մուշեղ Դավիթ Թունյան Հասմիկ Կարախանյան Էմանուել Այվազյան Արեգ Ասլանյան

Մենուա Սայան Մհեր Անանյան Արամ Անանյան Էրիկ Քոչարյան Էվելինա Թորոսյան Նատալի Կարապետյան Սառա Հովսեփյան Անգելինա Մանուկյան Ալեքս Հակոբյան Նարեկ Թևոսյան Դանիել Ամբարյան Եվա Գևորգյան Լևոն Ղազարյան Դանիել Աղաջանյան Անի Դաշյան Գուրգեն Խաչիկյան

Posted in Artակարգ Անգլերեն

Mind map

Ձոն նախագծի շրջանակներում ՝ Արևմտյան դպրոց -պարտեզի 4-րդ դասարանի սովորողները ուսումնասիրել են Mind map թվային գործիքը: Մտքի քարտեզ կոչվով գործիքը թույլ է տալիս թվային հարթակում պատկերել գաղափարներ և դրանից բխող հասկացություններ՝ ընդգծելով դրանց միջև առկա անմիջական կապերը:Նախագծի շրջանակներում՝ սովորողներին առաջարկվել էր մայրիկներին նկարագրող բառեր գրել՝այդպիսով զարգացրելով տհտ և լեզվական հմտությունները :Թվային գործիքը մեծ հետաքրքրություն առաջացրեց սովորողների շրջանում , և նրանք մեծ ոգևորությամբ կատարեցին առաջադրված խնդիրը:

Անժելա Դանիելյան

Արեգ Դայան

Նունե Հարությունյան

Ալեքս Բադալյան

Գաբրիել Մովսիսյան

Լուսինե Վարդանյան

Մարկ Թոփալյան

Եվա Բուդաղյան

Զարգարյան Դավիթ

Ղազարյան Արմեն

Լիզա Մելիքյան

Ջաղինյան Սոնա

Posted in Artակարգ Անգլերեն

Happy mother’s day

Արևմտյան դպրոցի 2-րդ դասարանի սովորողները՝ Ձոն նախագծի շրջանակներում երգով, բանաստեղծությամբ և բացիկներով մեծարել են կանանց՝ մայրերին, տատիկներին , քույրիկներին և նվիրել են նրանց արևային տրամադրություն: