Posted in Без рубрики

Puppet show

Նախագծի անվանումը ՝Puppet show

Ժամանակահատվածը՝ շուրջտարյա

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց պարտեզի 3-րդ դասարանի սովորողներ

Նպատակը

Գեղագիտական դաստիարակության միջոցով անձի մտավոր և ստեղծագործական կարողությունների բացահայտում ու
զարգացում

միջառարկայական կապերի ակտիվ ներգրավմամբ, լեզվական հմտությունների զարգացում արվեստի հետ հաղորդակցում

ինքնուրույն և թիմային գեղարվեստական-ստեղծագործական գործունեություն
ծավալելու հմտության զարգացում:

Նախագծի վերջնարդյունք

Գիտելիք։ Նախագծի ավարտին սովորողը պետք է իմանա՝
● գրական ստեղծագործության շրջանակներում պարզ բառեր և արտահայտություններ,երգեր , բանաստեղծություններ

Լեզվական կարողություններ։ Թեմայի ավարտին
սովորողը պետք է կարողանա
● Ընթերցել և հասկանալ , արտահայտիչ կերպով վերարտադրել թեմային վերաբերվող, պարզ տեքստեր, երգեր, բանաստեղծություններ ,
● Պատասխանել թեմային վերաբերվող հարցերին և փոխադարձ հարցեր ուղղել զրուցակցին՝ գործածելով շատ պարզ բառեր ու նախադասություններ։
● Ստեղծել տիկնիկներ

Նախագծի ընթացքը

Սովորողները ուսումնասիրում, կարդում, թարգմանում և վերլուծում են գրական ստեղծագործությունը , սովորում են երգերը, բանաստեղծությունները ,հմտանում են դրանք գեղարվեստորեն վերարտադրելու հարցում: Դասավանդողի հետ միասին երկրորդային օգտագործման առարկաներից, թափոններից , թղթից և այլ նյութերից՝ պատրաստում են տիկնիկներ և անհրաժեշտ այլ միջոցներ՝ տիկնիկային ներկայացման համար:Այնուհետև ցուցադրում են իրենց աշխատանքի արդյունքը կրտսեր ընկերներին :

Վերջնարդյունք՝ Տիկնիկային ներկայացում , տեսա և ֆոտո նյութեր՝ հրապարակված սովորողի և դասավանդողի բլոգներում, կրթահամալիրի ենթակայքում:

Author:

Մասնագիտությամբ և արյան կանչով՝ երեխաների ընկեր....

Leave a comment