Posted in Մանկավարժական բաց ճամբար

Մանկավարժական բաց ճամբարի ամփոփում

Օգոստոսի 16-18-ը Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն գյուղի տարածքում՝ Սևանա լճի գեղատեսիլ ափին, տեղի ունեցավ մանկավարժական բաց ճամբար և ես պատիվ ունեցա ներկա լինել այդ հրաշալի միջոցառմանը: Հագեցած և անչափ տպավորիչ օրեր էին , որոնց ընթացքում ես հանդիպեցի բազմաթիվ տաղանդավոր մանկավարժների, մասնակցեցի բովանդակալից քննարկումների , ճանաչեցի և ինձ համար բացահայտեցի իմ հայրենիքի թաքնված անկյուններից միքանիսը:Ես ՝ինքս ճանապարհորդող մարդ եմ, սակայն նման ձևաչափով ճանապարհորդության երբեք չեմ մասնակցել, հետևապես ՝ սա ևս մեկ առիթ էր ինքնաճանաչվելու, նոր դժվարությունների հետ առանչվելու և դրանք հաղթահարելու համար:

Ուզում եմ առանձնացնել այս ճամփորդության հետ կապված ինձ համար ամենակարևոր դրվագները :Քննարկումները և կլոր սեղանները ՝ իրենց չափազանց կարևոր բովանդակությամբ կարող են անկյունաքարային նշանակություն ունենալ իմ գործունեության համար , քանի որ ես ամբողջությամբ ընկալեցի «Մ.Սեբաստացի » կրթահամալիրում կազմակերպվող հայրենագիտական ճամփորդությունների կարևորությունը, դրանցում բնապահպանական և ազգագրության բովանդակության շեշտադրումը: Ինձ դուր եկան իմ ավագ կոլեգաներ Ա. Բլեյանի և Գ Հովհաննիսյանի առաջադիմական գաղափարները , ես բարձր գնահատեցի նրանց օգտակար լինելու անզուսպ ձգտումը. դա լավագույն օրինակն է երիտասարդ մանկավարժի համար

Ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում «Մ.Սեբաստացի» կրթահամալիրի տնօրինությանը, որ մանկավարժներին հնարավորություն են տալիս մասնագիտական և անձնային աճ ապրել, ինքնաարտահայտվել ,լինել կարևոր թեմաների քննարկման կիզակետում , մասնակցել որոշումների կայացման գործընթացին:Սա ցույց է տալիս այն պարզ ճշմարտությունը, որ «Մ.Սեբաստացի » կրթահամալիրում, ուսուցիչը կարևոր է:

Ստորև կիսվում եմ մեր եռօրյա ճամփորդության մասին պատմող կադրերով:

Author:

Մասնագիտությամբ և արյան կանչով՝ երեխաների ընկեր....

Leave a comment