Posted in Մանկավարժական բաց ճամբար

Մանկավարժական բաց ճամբարի հրավեր

Այսօր Մխիար -Սեբաստացի կրթահամալիրի կողմից հրավեր եմ ստացել մասնակցելու Մանկավարժական բաց ճամբարի, որը տեղի է ունենալու Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն գյուղի տարածքում՝ Սևանի ափին։Ճամբարը վրանային է և նրան մասնակցելու են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին քլաստերի դպրոցների, Մարտունի համայնքի, Վայոց ձորի մարզի դպրոցների մանկավարժներ, հասարակական կազմակերպությունների անդամներ և այլ հրավիրված հյուրեր։Ըստ նախատեսված ծրագրի ՝ կազմակերպվելու է

1.Կլոր սեղան՝ բնապահպանական խնդիրներ. հասարակություն-իշխանություն համագործակցություն,

2.Մանկավարժական զրույց քննարկում խարույկի շուրջը՝ հեղինակային կրթական ծրագրի օժանդակությունը փոքրականակ սովորողներով դպրոցներին :

3.Մանկավարժական քննարկում ՝ հայրենագիտությունը արշավների միջոցով

4.Մանկավարժական զրույց խարույկի շուրջը՝ վրանային ճամբար. առավելություններ, թերություններ, առաջարկություններ։

5.Մանկավարժական քննարկում՝ ազգագրությունը ճամբարների, ճամփորդությունների ժամանակ:

Բանախոսելու են Աշոտ Բլեյանը և Գևորգ Հակոբյանը:

Ես շատ մեծ սպասումներ ունեմ այս մանկավարժական ճամբարից , քանի որ համարում եմ, որ բոլոր թեմաները շատ արդիական են և չափազանց կարևոր ՝ կրության որակի բարձրացման, կրթության կազմակերպման մեջ հայագիտության և ազգագրության դերի մեծությունը ընդգծելու առումով , ինչպես նաև բնապահպանական կրթությունը կարևորելու տեսանկյունից:Ես շատ հարցեր և առաջարկություններ ունեմ այս թեմայով և անպայման կբարձրաձայնեմ դրանք:

Մանկավարժական ճամբարը կարևոր եմ համարում ինչպես բովանդակության , այնպես էլ ՝ կազմակերպման ձևի առումով:Այն բաց է, ունի հայրենագիտական ընդգծված բնույթ և ապահովելու է անմիջական քննարկմնա միջավայր: Ճամբարին պատշաճ պատրաստվելու նպատակով ես կատարել եմ մի շարք հետազոտություններ կազմակերպման վայրի աշխարհագրական առանձնահատկությունների վերաբերյալ և ակընկալում եմ ինձ համար բացահայտել այնպիսի նոր վայրեր ինչպիսիք են Ծակքար գյուղը՝ իր բնական հուշարձանով,Բերդկունք գյուղը, Սպիտակ ամրոցը:

Վստահ եմ, որ հիշարժան օրեր եմ ապրելու, շփվելու եմ հետաքրքիր մանկավարժների հետ, հարստացնելու եմ իմ փորձը և կիսվելու եմ իմ մանկավարժական մտքերով:

Author:

Մասնագիտությամբ և արյան կանչով՝ երեխաների ընկեր....

Leave a comment