Posted in Սարեկան հաշվետվություն 2023-2024

Տարեկան Հաշվետվություն

2023-2024 ուսումնական տարվա ընթացքում դասավանդել եմ Արևմտյան դպրոց-պարտեզի 2-րդ, 3-րդ, 4-րդ դասարաններում:Դասավանդումը իրականացրել եմ ՀՊՉ չափորոշիչներին համապատասխան՝ կրթահամալիրի կողմից հաստատված ուսումնական պլանով ՝ երաշխավորված և հաստատված ուսումնական նյութերով:

Ուսումնական գործընթացի կազմակերպման և իրականացման կատարողականը գնահատում եմ բարձր, քանի որ հնարավոր է եղել տեղավորվել սահմանված ժամկետների մեջ և իրականացնել պլանավորված բոլոր նպատակները:

Ուսումնական պրոցեսը կազմակերպելիս՝ մեծ ուշադրություն եմ դարձրել սովորողների մոտ գիտելիքից բացի Տհտ,համագործակցային , ստեղծագործական և այլ հմտություններ ձևավաորելուն:

4-րդ դասարանի սովորողներին սովորեցրել եմ նոր տհտ գործիքներ/Mind map , Wordclouds /որոնք նրանք կիրառել են Անգլերենով գրելու հմտությունները զարգացնելու համար: Նոր գործիքների կիրառությունը զգալիորեն բարձրացրել է սովորողների սովորելու, հետազոտելու մոտիվացիան :Առանձին առաջադրանքների գծով /www.leonardo.ai, /սովորողներին հնարավորություն եմ տվել առանչվելու արհեստական բանականության որոշ հնարավորությունների հետ: Տարվա ընթացքում իրականացված նախագծերից կառանձնացնեմ նաև «Little linguists» թարգմանչական նախագծը, որտեղ փոքրիկ թարգմանիչները փորձարկել են գրքի թարգմանության , ստեղծման և հանրային ներկայացման բոլոր փուլերը:

«Իմացումի հրճվանք» ծրագրի շրջանակում՝ 3-րդ և 2-րդ դասարանի սովորողների հետ պարբերաբար կազմակերպել եմ զանազան տիկնիկային, դերայինստվերայն ներկայացումներ, ընդ որում նրանք մասնակցել են ներկայացումների ստեղծման և իրականացման բոլոր փուլերին:

Ուսումնական տարվա ընթացքում շարունակել եմ լրամշակել հեղինակային ուսումնական նյութեր/ քերականությունբառապաշար/, և աշխատաքային փաթեթներ, հանդես եմ եկել մանկավարժական հոդվածով:

Հեղինակային մանկավարժությունը լավ առիթ է ամեն անգամ նոր մարտահրավորներ ընդունելու, օր օրի մասնագիտական կարողությունները զարգացնելու համար:Սովորողների արդյունավետ ուսումնառությունը ապահովելու նպատակով պարբերաբար ինքնակրթվել եմ և մասնակցել եմ բազմաթիվ վերապատրաստումների, մասնագիտական կոնֆերանսների:

Հաշվետվությունները ՝ ըստ ամիսների

Սեպտեմբեր

Հոկտեմբեր

Նոյեմբեր

Դեկտեմբեր

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

Հունիս

Author:

Մասնագիտությամբ և արյան կանչով՝ երեխաների ընկեր....

Leave a comment